«Ռուս-ամերիկյան բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության ներգրավմամբ»․ Կարասին

Երկուշաբթի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Ռուսաստանի և ԱՄՆ փորձագիտական խմբերի միջև երկխոսությունը հեշտ չէր, բայց օգտակար էր երկու երկրների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար, Էր Ռիադում ռուսական պատվիրակության անդամ Գրիգորի Կարասինը։
«Բարդ երկխոսություն էր, սակայն շատ օգտակար՝ մեզ և ամերիկացիների համար: Քննարկվեցին շատ խնդիրներ: Իհարկե, ամեն հարց չէ, որ լուծվեց, ամեն ինչ համաձայնեցված չէ, բայց այն, որ նման զրույց տեղի ունեցավ, ինձ թվում է, շատ տեղին է՝ հաշվի առնելով հանդիպմանը մասնակից նոր վարչակազմի և նոր քաղաքական գործիչների ի հայտ գալը»,- հայտնել է Կարասինը:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի և առանձին երկրների մասնակցությամբ»,- հավելել է նա։
«Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ և կառուցողական երկխոսության տպավորություն կար»,- եզրափակել է Կարասինը։
Հաղորդվում է, որ Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները տևել են 12 ժամ։ Հանդիպման արդյունքներով այսօր հայտարարություն կհրապարակվի։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55