Գերմանիան մուտքի արգելք է սահմանել վրացի պաշտոնյաների համար

Գերմանիայի ԱԳՆ-ն մուտքի արգելք է սահմանել վրացի պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են ցուցարարների նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու համար։
«Մոտ երեք ամիս Վրաստանի ժողովուրդը մասնակցում է բողոքի ցույցերի՝ ի պաշտպանություն ԵՄ-ին երկրի անդամակցությանը, դեմ արտահայտվելով Վրաստանի իշխանությունների որդեգրած ուղեգծին, ահաբեկմանը, բանտարկություններին և բռնությանը։ Այսօր Գերմանիան արգելք է սահմանել վրացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են այդ ամենի համար»,- ընդգծել են Գերմանիայի ԱԳՆ-ում։
2024 թվականի գարնանը Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը վերաբերում է ոչ առևտրային կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են արտերկրից։
Ընդունված օրենքը Վրաստանում բողոքի զանգվածային ցույցերի պատճառ է դարձել, իսկ ընդդիմությունն այն անվանել է ռուսամետ։
Ավելի վաղ՝ 2024 թվականին, վարչապետ Իրաքլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը հետաձգում է Եվրոմիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը՝ մինչև 2028 թվականի վերջ։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55