«ԱՄՆ-ի հետ բարեկամության դարաշրջանն ավարտվել է»․ Քարնի

Կանադա-ԱՄՆ հին բարի հարաբերությունների դարաշրջանն ավարտվել է, Կանադային դժվար ժամանակներ են սպասվում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Վարչապետը նշել է, որ Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով Կանադան ստիպված կլինի վերանայել իր տնտեսական մոդելը և հուսալի առևտրային գործընկերներ փնտրել։
«Մեր հին հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հիմնված մեր տնտեսությունների խորը ինտեգրման, անվտանգության սերտ համագործակցության և ռազմական համագործակցության վրա, ավարտվել են: Եկել է մեր ապագա անվտանգության և առևտրային հարաբերությունների շուրջ լայն բանակցությունների ժամանակը», - ասել է Մարկ Քարնին:
Նա ազդարարել է նաև Թրամփի հետ առաջիկա օրերին զրույց ունենալու մասին։
«Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ կանի Միացյալ Նահանգները հետո, բայց մեկ բան պարզ է․ մենք՝ կանադացիներս, ընտրության ազատություն ունենք։ Մենք ունենք իշխանություն։ Մենք մեր տան տերն ենք», - Քարնիի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։

Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
9915:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
9415:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
12114:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
15611:13
«Քաղաքական ուժերը պետք է դրսևորեն նաև կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
10610:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
11309:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
11009:24
«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
10709:12