«Արցախցիների բնակապահովման ծրագրից 30 հազարի փոխարեն ընդամենը 52 ընտանիք է օգտվել»․ Հայկ Խանումյան
![]() 317 Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 20:55 Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Հայաստանում որևէ խումբ պայքարում է իր իրավունքների համար, լինի դա Քաջարանի հանքի աշխատակիցները, թե բռնի տեղահանված արցախցիները, իշխանամետ հանրային գործիչները սկսում են խոսել Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի, Հայաստանի սուվերենության դեմ ուղղված ինչ-որ սադրանքների և այլ կոնսպիրոլոգիական վարկածների մասին։ Մի՞թե դժվար է մի քիչ հարցն ուսումնասիրել, պայքարողների հետ խոսել ու հասկանալ, որ օրինակ, քաջարանցիները պայքարում են բժշկական նորմալ ապահովագրություն, ավելի բարձր աշխատավարձի (հանքարդյունաբերության ոլորտում հայաստանյան աշխատավարձերը ստրկական աշխատանքի փոխհատուցում է ընդամենը՝ համեմատած այլ երկրների հետ), աշխատանքային նորմալ պայմանների և տարրական այլ բաների համար։ Նույնն էլ արցախցիների ցույցը, որը հստակ պահանջներ ուներ, լավ կազմակերպված ու կարգապահ հավաք էր։ Դժվա՞ր է մի փոքր ուսումնասիրել, օրինակ, պահանջների սոցիալական բաղադրիչն ու հասկանալ, որ կառավարության մոտ մեկ տարի առաջ նախաձեռնած բնակապահովման ծրագրից ընդամենը 52 ընտանիք է օգտվել՝ պոտենցիալ 30 հազարի փոխարեն։ Եվ հասկանալ, որ միգուցե կառավարությունն է սխալ աշխատել կամ թերացել ինչ-որ տեղ։ Մի՞թե ինքնապաշպանական բնազդը գոնե չի աշխատում այս մարդկանց մոտ՝ հասկանալու համար, որ նվազ բնակչությամբ, թույլ Հայաստանը ցանակալի կտոր է լինելու շրջապատի ագրեսիվ երկրների համար։ Մի՞թե այնքան են տարվել կոնսպիրոլոգիայով, որ չեն կարողանում իշխանության իրենց սիրելի ներկայացուցիչներին մատնացույց անել թերությունները, խորհուրդ տալ ավելի մասնակցային որոշումներ կայացնել, օգնել կոմունիկացվել իրենց իրավունքների համար պայքարող խմբերի հետ։ Չէ՞ որ միայն այս կերպ է ուժեղանում հասարակությունը։ Թե չէ իշխանությանը քծնելով, անընդհատ իշխանության անտրամաբանական, չհիմնավորված որոշումները պաշտպանելով՝ այս հանրային գործիչները նվազեցնում են նախ և առաջ իրենց նկատմամբ վստահությունը, ազդում ատելության մթնոլորտի առաջացման վրա, թուլացնում հասարակությունը։ Թույլ հասարակությունում ուժեղ իշխանություն չի լինում, թույլ հասարակության պայմաններում ինքնիշխանությունն ու պետականությունն ամենավտանգվածն են լինում»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |
«Լրագրողները պետք է գտնեն ու հանրայնացնեն պետական պաշտոնյաների վարքագծային շեղումները». Արա Պողոսյան
10203:06«Ժողովրդի անունից դեպի Եվրոպա մեզ տանողները խայտառակ պարտություն կրեցին». Վահան Բաբայան
8002:06«Գյումրին փորձադաշտն էր. չաշխատեց». Հովհաննես Ավետիսյան
18201:12«ՀՀ քաղաքացիները Հայաստանին վերաբերող հարցերում չպետք է հանդիսատեսի կարգավիճակ ունենան». Կարեն Հեքիմյան
18300:24«Քաղաքական անդունդին հասնելուն մի քայլ է պակասում՝ կրիմինալի ու դոգիզմի իշխանության գալը». Գոռ Աբրահամյան
195Երեկ, 23:06«Սահմանին հնչող կրակոցների ֆոնին ՀՀ ՊՆ փոխնախարարը շամպայնի գավաթը ձեռքին մասնակցում է միջոցառման». Էդգար Ղազարյան
149Երեկ, 22:12«Մինչ հանրությունը սպասում է հետընտրական զարգացումներին, թշնամին զորքեր է կուտակում առաջնագծի մոտ». Նաիրի Հոխիկյան
338Երեկ, 21:42«Քննադատելի էր, բայց դա մեր ներքին գործն է». Ալխաս Ղազարյան
296Երեկ, 21:24