Իսրայելը Գազայի հատվածում ցամաքային գործողություն է սկսել

985
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 21:51
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Ռաֆախի շրջանում ցամաքային գործողություն սկսելու մասին՝ Գազայի հատվածի հարավում անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի զորքերն սկսել են ցամաքային գործողություններ իրականացնել Ռաֆախի Ալ-Ջանինա շրջանում՝ Գազայի հարավում անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով»,- ասվում է Իսրայելի ՊԲ Telegram ալիքում տարածված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իսրայելը վերսկսել էր ռազմական գործողությունները Գազայի հատվածում գրեթե երկամսյա հրադադարից հետո՝ պատերազմի վերսկսման անհրաժեշտությունը բացատրելով նրանով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և իսրայելցի պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագիրը։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55