Իրանական հրթիռները պատրաստ են արձակման՝ ԱՄՆ-ի կողմից էսկալացիայի դեպքում․ #TehranTimes

Իրանի ողջ տարածքում հրթիռները գտնվում են մարտական պատրաստության վիճակում և կգործարկվեն՝ Միացյալ Նահանգների կողմից էսկալացիայի դեպքում, հաղորդում է Tehran Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Tehran Times-ի փոխանցմամբ՝ իրանական հրթիռները ստորգետնյա բազաներ ունեցող բոլոր քաղաքների արձակման կայաններում լիցքավորվել են և պատրաստ են արձակման: «Պանդորայի արկղը բացելը թանկ կարժենա ԱՄՆ կառավարության և նրա դաշնակիցների համար»,- նշում է լրատվամիջոցը:
Ավելի վաղ Telegraph թերթը, հղում կատարելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ Թեհրանը պատրաստ է հարվածել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան բազային՝ ԱՄՆ-ի հարձակման դեպքում։
Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններ», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ առավելագույն ճնշման, ռազմական և տնտեսական սպառնալիքների ֆոնին Իրանը երբեք չի գնա ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55