«Ազատությո՛ւն Մարին Լը Պենին»․ Թրամփը գրառում է կատարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, երբ մարտի 31-ին վերջինս 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Եվրոմիության միջոցների յուրացման գործով։ Truth Social հարթակում կատարած գրառման մեջ Թրամփը Մակրոնին մեղադրել է խոսքի ազատությունը ճնշելու փորձի մեջ:
«Մարին Լը Պենի դեմ «վհուկների որսը» ևս մի օրինակ է, թե ինչպես են եվրոպական ձախերն օգտագործում օրենքը՝ լռեցնելու քաղաքական մրցակիցներին: Ես անձամբ չեմ ճանաչում Մարին Լը Պենին, բայց գնահատում եմ նրա համառությունը: Նա շատ բանի միջով է անցել, բայց չի հանձնվել։ Իսկ հիմա՝ հաղթանակից անմիջապես առաջ, նրան չնչին մեղադրանք է առաջադրվել»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի կարծիքով՝ Լը Պենը տեղյակ չի եղել ենթադրյալ յուրացման մասին, որը նա անվանել է «հաշվապահական սխալ»:
«Սա վատ է Ֆրանսիայի և ֆրանսիացի մեծ ժողովրդի համար՝ անկախ քաղաքական նախասիրություններից: Ազատությո՛ւն Մարին Լը Պենին»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55