Լը Պենը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման

Փարիզի դատարանը Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մարին Լը Պենին դատապարտել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսը պայմանական, երկուսը՝ էլեկտրոնային թևնոց կրելու պահանջով, հայտնում են լրատվամիջոցները։
Դատարանը Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրոխորհրդարանի միջոցները յուրացնելու մեջ, ինչը նրան զրկում է 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
Բացի այդ, դատապարտվել են կուսակցության ևս ութ պատգամավորներ, իսկ 12-ը մեղավոր են ճանաչվել տեղեկությունը թաքցնելու մեջ։
Բոլոր մեղադրյալները զրկվել են ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունքից: Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։
Journal du Dimanche-ի ուսումնասիրության համաձայն՝ Ֆրանսիայում Լը Պենն առաջատար է մյուս բոլոր պոտենցիալ թեկնածուների շարքում:
Ֆրանսիայի «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդը, մեկնաբանելով Լը Պենի դատավճիռը, նշել է, որ խոսքը իշխանության զավթման համակարգի մասին է, որը հեռացնում է այն թեկնածուներին, ովքեր ունակ են հաղթելու։
Կրեմլը Լը Պենի դատավճիռը կապել է Եվրոպայում ժողովրդավարությունը ոտնահարելու հետ։
«Գնալով ավելի շատ եվրոպական մայրաքաղաքներ են գնում ժողովրդավարական նորմերը ոտնահարելու ճանապարհով»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
2918:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
10617:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
8216:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
13216:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
11915:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
6315:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
7015:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7615:18