«Համբերության դեպքում Աբխազիան և Օսիան հնարավոր է վերադարձնել»․ Կոբախիձե

Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ Կոբախիձեի՝ Աբխազիայի և Օսիայի հետ վերամիավորումն իրական կդառնա, եթե Թբիլիսին համբերություն ցուցաբերի և «մենք մեր քաղաքականության մեջ առաջնորդվենք այդ համբերությամբ»։
«Այս հարցի լուծումն, իհարկե, կախված կլինի տարբեր գործոններից, սակայն համբերատարության և ճիշտ քաղաքականության դեպքում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Կոբախիձեն:
Աշնանն իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել էր, որ Թբիլիսին, «հակառակ շրջանառվող լուրերի, չի պատրաստվում դառնալ համադաշնություն և ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Նման պարագայում իշխանությունները կասկածի տակ կդնեին պետության տարածքային ամբողջականությունը»,- նշել էր Մդինարաձեն։ Նրա խոսքով՝ երկրի վերամիավորումը երազանք է, որն «անպայման կիրականանա»։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36