ԱՄՆ-ն Եմենում վերացրել է հութիների հրամանատարին. Al Arabiya

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիների դաշտային հրամանատար Աբու Աբդուլլահ ալ-Համրանն սպանվել է Սաադա նահանգում ԱՄՆ-ի վերջին հարվածի արդյունքում: Այսպիսի հայտարարություն է արել Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ալ-Համրանն զբաղեցրել է Սաադա նահանգի փոխնահանգապետի պաշտոնը և ստանձնել է «Անսար Ալլահ»-ի ուժերի հրամանատարությունը տարածաշրջանում։ Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ: Հարձակման ընթացքում սպանվել են նաև նրան ուղեկցողներից մի քանիսը, այդ թվում՝ հութիների տարածաշրջանային կրթության վարչության ղեկավարը:
Մարտի 15-ից Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսեց զանգվածային հարվածներ հասցնել հութիների թիրախներին, որոնք վերահսկում են Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը։ Ինչպես հայտարարել են ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունից, գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանն ու նավարկության ազատության ապահովմանը։ Ի պատասխան՝ «Անսար Ալլահ»-ը մի շարք հարձակումներ է իրականացրել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակիրի վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր: Հարվածների հետևանքով նավի վնասման մասին տեղեկություններ չկան։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
9617:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
7516:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
12516:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
11215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
6115:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7515:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
8115:00