Դոնալդ Թրամփը և Բենիամին Նեթանյահուն բանակցություններ են վարում Սպիտակ տանը

Սպիտակ տանը բանակցություններ են ընթանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ հանդիպումը պետք է սկսվեր Իսրայելի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին), սակայն կես ժամով հետաձգվել է։
Սպիտակ տունը հայտարարել է երկու առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսի չեղարկման մասին։ Սպասվում է, որ բանակցություններից հետո երկու առաջնորդներն էլ դուրս կգան լրագրողների առջև՝ համատեղ լուսանկարի և հայտարարության համար:
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ ասուլիսի չեղարկումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Դոնալդ Թրամփի հանդիպումների խիտ գրաֆիկով։
«Քաղաքական գործիչները կքննարկեն մաքսատուրքերի, իսրայելցի պատանդներին վերադարձնելու ջանքերի, Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների, Իրանի սպառնալիքի, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի դեմ հակազդեցության հետ կապված հարցեր»։
Ինչպես հաղորդում է Axios-ը, Նեթանյահուին Սպիտակ տանը սպասում էին ապրիլի վերջին՝ Զատկի տոների ավարտից հետո։ Բայց մինչ Նեթանյահուն Բուդապեշտում է եղել, Թրամփը զանգահարել է նրան և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Զրույցի ընթացքում քննարկվել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու՝ Հունգարիայի ղեկավարության որոշման թեման։ Սակայն Նեթանյահուն բարձրացրել է նաև սակագների հարցը։ Ի պատասխան՝ Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Սպիտակ տուն՝ քննարկելու հարցը՝ առանց կոնկրետ ժամկետ նշելու։ Ժամեր անց Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ Նեթանյահուն շուտով կայցելի Վաշինգթոն, «գուցե նույնիսկ՝ հաջորդ շաբաթ»: Սա շատերի համար անակնկալ է եղել, այդ թվում՝ հենց Նեթանյահուի: Ի վերջո, այցը համաձայնեցվել է։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
9617:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
7516:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
12516:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
11215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
6115:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7515:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
8115:00