«ՌԴ-ն պարտավոր չէ օգնել Իրանին՝ հնարավոր ագրեսիայի դեպքում»․ Ռուդենկո

Պետդուման վավերացրել է ՌԴ-ի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ավելի վաղ փաստաթուղթը Պետդումայի վավերացմանն էր ներկայացվել ՌԴ նախագահի կողմից։
«Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի նախատեսում երկու երկրների միջև ռազմական դաշինքի ստեղծում»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ խոսելով Իրանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի դեպքում ՌԴ-ի արձագանքի մասին։
«Ցանկանում եմ ընդգծել, որ համաձայնագրի կնքումը չի նշանակում Իրանի հետ ռազմական դաշինքի ստեղծում և չի նախատեսում միմյանց ռազմական օգնության տրամադրում»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ըստ փաստաթղթի՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36