Գիտաժողովի օրը «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն

Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է «Օրբելյան իշխանական տունը Հայաստանի պատմության մեջ․ պահպանելով պատմամշակութային ժառանգությունը և վերագնահատելով անցյալը» խորագրով գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն է՝ ներկայացնել միջնադարյան Հայաստանի ամենավառ իշխանական տներից մեկը համարվող Օրբելյանների վերաբերյալ վերջին տարիների հայագիտական ուսումնասիրությունների արդյունքները, արժևորել Օրբելյանների իշխանության քաղաքական, տնտեսական և մշակութային ներդրումը Հայաստանի պատմության մեջ, անդրադառնալ Օրբելյանների իշխանանիստ Վայոց ձորի և հարևան գավառի միջնադարյան պատմության խնդիրներին։
Զեկուցումներով հանդես կգան երկու տասնյակ գիտնականներ (պատմաբաններ, հնագետներ, երկրաբաններ, ազգագրագետներ, վիմագրագետներ, արվեստաբաններ, ճարտարապետներ), այդ թվում՝ Չեսար Օրբելյանի պալատի հնագիտական պեղումների ղեկավար, պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանը, պ․գ․դ․, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը և ուրիշներ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Օրբելյան իշխանների աշխարհաքաղաքական գործունեությանը և իշխան Չեսար Օրբելյանի թողած պատմամշակութային ժառանգությանը։ Գիտաժողովի արդյունքում սեպտեմբերին նախատեսվում է հոդվածների ժողովածուի տեսքով հրատարակել ներկայացվող զեկուցումները։
Գիտաժողովի օրը «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն, որն ընդգրկելու է իշխան Չեսար Օրբելյանի պալատից հայտնաբերված հնագիտական գտածոներ, 2024 թ․ իրականացված պեղումներից լուսանկարներ և հուշարձանախմբի վերականգման նախագծեր։

Գիտնականները որոշել են Երկրի վրա ամենահին խառնարանի տարիքը
135Երեկ, 21:22
Հնդկական օվկիանոսում հայտնաբերվել է ծովային օրգանիզմների 149 նոր տեսակ
29121.06.2026, 17:05
Գնանդշտայն հնագույն ամրոցում ալքիմիական փորձերի հետքեր են գտել
29621.06.2026, 16:23
Բահամյան կղզիներում առաջին անգամ հայտնաբերվել են «ծովահենության ոսկեդարի» ժամանակաշրջանի նավերի բեկորներ
106114.06.2026, 16:57
Իտալացի դեռահասները դպրոցի մարզադահլիճի տակ հին հռոմեական առանձնատուն են գտել
68814.06.2026, 16:34
Արգենտինայում թռչնանման դինոզավրի նոր տեսակ է հայտնաբերվել
99807.06.2026, 03:10
Նախիջևանի Օձասար լեռան վրա հայտնաբերվել է ուրարտական արքաների կորսված սեպագիր արձանագրությունը (տեսանյութ)
51803.06.2026, 19:48
Ստեղծվել է լոլիկի նոր տեսակ՝ պոպկորնի հոտով
136702.06.2026, 00:35