«Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն Հռոմում»․ #Axios

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է շաբաթ օրը՝ Հռոմում, հայտնում է Axios-ը։
Ըստ աղբյուրի՝ Թրամփի վարչակազմը գոհ էր Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից, որն անուղղակի ձևաչափից անցում կատարեց ուղղակի շփումների։ (Օմանի միջնորդությամբ բանակցություններից հետո ամերիկյան և իրանական պատվիրակության ղեկավարները մի քանի րոպե առանց միջնորդների երկխոսություն են ունեցել)։
ԱՄՆ-ն ցանկանում է Հռոմում ևս պահպանել այդ ձևաչափը։ Բանակցությունների վայրն առաջարկել է ամերիկյան կողմը, հայտնում է լրատվամիջոցը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին խոսել են մոտ 45 րոպե՝ ավելի երկար, քան նախատեսված էր։ Սա ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև վերջին ութ տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակի երկխոսությունն էր։
Ուիթքոֆն այն բնութագրել էր որպես «դրական և կառուցողական զրույց»։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16716:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16915:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10514:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17714:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9114:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17612:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12409:36