ԱՄՆ-ն հարվածել է Եմենի նավթային նավահանգստին․ կա 33 զոհ

ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավթային նավահանգստին՝ Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Հոդեյդա նահանգում, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
«ԱՄՆ ուժերը միջոցներ են ձեռնարկել խափանելու Իրանի կողմից աջակցություն ստացող հութի ահաբեկիչների վառելիքի այս աղբյուրը և զրկելու նրանց ապօրինի եկամուտներից, որոնցով ավելի քան մեկ տասնամյակ ֆինանսավորում էին հութիների ահաբեկչական ջանքերը ողջ տարածաշրջանում», - ասվում է Կենտրոնական հրամանատարության X-ում տարածած հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ նավերը շարունակում էին վառելիք մատակարարել այս նավահանգստի միջոցով՝ հակառակ նրան, որ ԱՄՆ-ն հութիներին օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել:
Ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, օդային հարվածների պատճառով Ռաս Իսա նավահանգիստը հրդեհվել է։ Եմենի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ զոհվել է 33 մարդ, վիրավորվել՝ 80-ը։

«Դուք խորշո՞ւմ եք ինձ հետ հանդիպումից». Մեսրոպ Մանուկյան
410:42
«Նիկոլական պրոպագանդային խնդրում եմ կողմնորոշվել»․ Լևոն Զուրաբյան
5210:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
6110:06
«Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»»․ Տիգրան Աբրահամյան
6709:48
«Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից»․ Հայկ Այվազյան
6909:36
«Մենք շատ մոտ ենք ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գործարքի կնքմանը». Թրամփ
15409:25
«Հայաստանը փորձում է իր որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա». Պանկին
12709:19
«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին
13608:54