«ՌԴ-Իրան հարաբերությունները զարգանում են՝ հակառակ ճնշումներին»․ Լավրով

ՌԴ և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ուժի մեջ մտնելը դրական ազդեցություն կունենա Թեհրանի և Մոսկվայի համագործակցության վրա, երկու երկրները զարգացնում են իրենց հարաբերությունները՝ հակառակ ճնշումներին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք համոզված ենք, որ այս պատմական փաստաթղթի ուժի մեջ մտնելն ամենադրական ազդեցությունը կունենա մեր համագործակցության վրա՝ ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ միջազգային ասպարեզում: Մեր քաղաքական երկխոսությունն անչափ հագեցած է: Վերջին ժամանակահատվածում նախագահները երեք անգամ հանդիպել են»,- ասել է Լավրովն իրանցի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո:
Լավրովի բնորոշմամբ՝ ռուս-իրանական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում։ «Այդ հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ՝ չնայած տարածաշրջանում և աշխարհում տիրող շատ ծանր իրավիճակին, և չնայած մեր երկրների վրա ճնշում գործադրելու փորձերին»,- ընդգծել է Լավրովը։
ՌԴ-ի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կձգտեն խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36