Հռոմում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան չորս ժամ։ Այս մասին հաղորդել է իրանական IRIB գործակալությունը։
«Րոպեներ առաջ ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, որի ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն ավելի քան չորս ժամ բանակցություններ են անցկացրել Հռոմում Օմանի դիվանագիտական հաստատություններից մեկում»,- հայտնում է գործակալությունը:
Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, բանակցությունները եղել են կառուցողական, և առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, երկու երկրների միջև նոր բանակցություններ տեղի կունենան։
Հիշեցնենք՝ ապրիլի12-ին Օմանում կայացել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի անուղղակի բանակցությունների առաջին փուլը, որոնք, ըստ Ուիթքոֆի, եղել են դրական և կառուցողական։

«Ի՞նչ կծնվի համախմբումից, մեծապես կախված է նախաձեռնողներից»․ Նարեկ Մալյան
3513:30
«Հայկական կողմի խնդիրը պետք է լիներ այդ փաստաթղթի շրջանակներում պաշտպանել մեր շահը»․ Անդրանիկ Թևանյան
5813:12
«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5913:00
«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7212:42
«Էդ սահմանադրությունը, որն Ալիևն է գրել, չպետք է անցնի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
7312:36
«Ոչ մի խոսք չի ասել, թե ինչ պայմաններում է ստորագրել այդ փաստաթուղթը»․ Ոսկան Սարգսյան
7212:30
«Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր». «Ուժեղ Հայաստան»
6512:24
«Այդ Սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և Հայաստանի համար»․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6912:18