Զելենսկին կմասնակցի Հռոմի պապի հուղարկավորությանը, Պուտինը՝ ոչ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանաբար կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը, հայտնում է РБК Украина-ն։
Հռոմի պապի մահից հետո Զելենսկին X սոցիալական ցանցում գրել էր․ «Նա գիտեր՝ ինչպես հույս ներշնչել, և աղոթում էր Ուկրաինայում խաղաղության համար։ Սգում ենք կաթոլիկ աշխարհի և բոլոր քրիստոնյաների հետ, ովքեր ապավինում էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգևոր աջակցությանը: Հավերժ հիշատակ»,- գրել է Զելենսկին։
Միաժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, РБК-ի փոխանցմամբ, հայտնել է, որ Պուտինը չի ծրագրում մասնակցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։
«Ոչ, նախագահը նման ծրագրեր չունի»,- ասել է Պեսկովը։
Հարցին, թե ո՞վ է Ռուսաստանից Վատիկան մեկնելու, Պուտինի խոսնակը պատասխանել է, որ որոշումը դեռ կայացված չէ։
Նախօրեին Պուտինը ցավակցական հեռագիր էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։
«Բազմիցս հնարավորություն եմ ունեցել շփվելու այդ նշանավոր մարդու հետ և հավերժ կպահեմ նրա մասին ամենավառ հիշողությունները»,- գրել էր Պուտինը։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
7717:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
6816:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
11716:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
10215:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
5815:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
6615:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7415:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
7715:00