«Հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում շարունակում է մնալ հալածանքի ու տեղահանման թիրախ»․ իսպանացի պատգամավոր

Հայոց ցեղասպանության միայն ճանաչումը բավարար չէ, այն պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով։ Այս մասին, Արմենպրեսի փոխանցմամբ, հայտնել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։
Իսպանացի պատգամավորը նկատել է, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես է եղել բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գրանցված առաջընթացին։ Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի սահմանմամբ մարդկությունն իրավական դաշտում հետագա վայրագությունները կանխելու հնարավորություն ունեցավ, նշել է պատգամավորը։
Ինյարիտուն մտահոգիչ է համարել, սակայն, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկված և իրենց հայրենիքից վտարված հայ բնակչության թեման: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում շարունակում է մնալ հալածանքի և տեղահանման թիրախ։
«Դրա ողբերգական դրսևորումն արցախցի հայերի վերջին բռնի տեղահանումն է: Այս իրողությունները ցույց են տալիս, որ միայն ճանաչումը բավարար չէ. այն պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, եթե ցանկանում ենք իրական իմաստ տալ «այլևս երբեք» բառերին»,- հավելել է Ինյարիտուն:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36