«Ղրիմը չճանաչելու մասին Զելենսկու հայտարարությունը ցույց է տալիս Կիևի անբանակցունակ լինելը»․ Զախարովա

Ղրիմը որպես ռուսական տարածք չճանաչելու մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս Կիևի անբանակցունակ լինելը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կիևի ռեժիմի այս շիզոֆրենիկ մոտեցումը ևս մեկ անգամ ցույց տվեց բանակցելու նրա բացարձակ անկարողությունը, անպատասխանատվությունը և մինչև վերջին ուկրաինացին այս սպանդը շարունակելու ցանկությունը»,- ասել է Զախարովան։
ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում նախատեսվում էին խորհրդակցությունների երկրորդ փուլ՝ ԱՄՆ ներկայացուցիչների, բրիտանացի, ֆրանսիացի, գերմանացի գործընկերների, ինչպես նաև Կիևի պատվիրակության հետ՝ ուկրաինական ճգնաժամի թեմայով։
«Զելենսկին կտրականապես հրաժարվեց որևէ զիջման գնալ և հայտարարեց, որ իրավաբանորեն չի ճանաչի Ղրիմը Ռուսաստանի կազմում։ Նա ցուցադրաբար ցանկություն հայտնեց բանակցել միայն զինադադարի շուրջ և միայն իր պայմաններով», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Կիևի վարչակարգի ղեկավարը խափանեց Լոնդոնում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները՝ հաստատելով ձևավորվող խաղաղ գործընթացը «տորպեդահարելու» Կիևի մոտեցումը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36