«Օսմանյան փաստաթղթերի հիման վրա կարելի է պնդել՝ Օսմանյան կառավարությունը միտումնավոր բնաջնջել է հայ բնակչությանը»․ Թաներ Աքչամ
![]() 181 Այսօր, 00:03 «Այսօր կարող եմ պնդել, որ գերմանական, ամերիկյան, բրիտանական կամ այլ արխիվային նյութերի կարիք չկա. Օսմանյան փաստաթղթերի հիման վրա կարելի է ցույց տալ, որ հայերին բնաջնջելու որոշումն ընդունվել է 1914թ. դեկտեմբերի 1-ին»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է թուրք անվանի պատմաբան, Հայոց ցեղասպանության հարցերով մասնագետ Թաներ Աքչամը՝ հավելելով, որ արխիվային այդ նյութերին ինքն անդրադարձել է թուրքերեն հրատարակված «Հայոց ցեղասպանության համառոտ պատմություն» գրքում, որը դեռ հայերեն չի թարգմանվել։ «Սա օսմանյան փաստաթուղթ է, որը մինչ այժմ առկա է օսմանյան արխիվում: Համաձայն այս փաստաթղթի՝ 1914 թվականի դեկտեմբերի 1-ին Էրզրումում «Թեշքիլաթը Մախսուսե»-ի՝ հատուկ կազմակերպության կողմից կայացվել է որոշում։ Էրզրումի նահանգապետ Թահսինը, որը նույնպես «Թեշքիլաթը Մախսուսե»-ի անդամ էր, Ստամբուլի կառավարությանը տեղեկացրել է, որ իրենք որոշել են բնաջնջել Բիթլիսում և Վանում հայ տղամարդկանց, և խնդրել է կարդալուց հետո ոչնչացնել այդ հեռագիրը։ Այս օսմանյան փաստաթղթում նրանք օգտագործում էին «կասկածելի հայերի բնաջնջում» տերմինը։ Երկրորդ կարևոր փաստաթուղթը Բեհայդին Շաքիրի նամակն է, որքան հիշում եմ, գրված 1915թ. մարտի 3-ին։ Այդ նամակում Շաքիրը՝ որպես «Թեշքիլաթը Մախսուսե»-ի անդամ, պաշտոնապես հայտնում է «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամներից մեկին, որ կենտրոնական կոմիտեն որոշում է կայացրել ոչնչացնել Անատոլիայի ամբողջ հայ բնակչությանը։ Իմ գնահատմամբ՝ որոշումը կայացվել է փետրվարի 18-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Ելնելով այս փաստաթղթերից և առկա որոշ այլ նյութերից՝ կարելի է հեշտությամբ ասել, որ օսմանյան կառավարությունը, «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը միտումնավոր բնաջնջել են հայ բնակչությանը»,- ընդգծել է Թաներ Աքչամը։ Գիտնականի խոսքով՝ հայերին բնաջնջելու գաղափարը Օսմանյան կայսրությունում եղել է դեռ հայաբնակ շրջաններում բարեփոխումների մասին ռուս-թուրքական համաձայնագրի ստորագրման շրջանում։ «Կարծում եմ՝ շատ կարևոր շրջադարձ էր 1914թ. փետրվարի 14-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրված հայաբնակ շրջանների բարեփոխումների համաձայնագիրը, ըստ որի՝ երկու կիսաինքնավար նահանգներ պետք է ստեղծվեին այնտեղ, որն ընդհանուր առմամբ հայտնի է որպես Արևմտյան Հայաստան, իսկ մենք անվանում ենք Արևելյան Թուրքիա: Օսմանյան կայսրության համար շատ պարզ էր, որ դա հայկական անկախ պետության սկիզբն է, քանի որ օսմանցիները 19-րդ դարից ունեին կուտակված փորձ և գիտելիքներ։ Հույները, բուլղարները, ռումինացիները, բոսնիացիները, հետո լիբանանցիները, բոլոր եվրոպացի քրիստոնյաները մեկը մյուսի հետևից անկախացան նույն օրինաչափության հիման վրա: Նախ՝ որոշակի բարեփոխումներ, հետո՝ ինքնավարություն, ապա՝ անկախություն։ Եթե կարդաք ոչ միայն օսմանյան, այլև բրիտանական, ռուսական, գերմանական փաստաթղթերը, ապա կտեսնեք, որ նույնիսկ օտարերկրյա դիվանագետներն էին համոզված, որ դա հայկական անկախ պետության ստեղծման սկիզբն էր։ Օսմանյան կառավարությունը մտադիր չէր կյանքի կոչել այս համաձայնագիրը, և երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, առաջին բանը, որ արեցին, Ռուսաստանի հետ կնքված այս համաձայնագիրը չեղյալ հայտարարելն էր։ Պատահական չէ, որ այդ համաձայնագրի ստորագրումից հետո օսմանյան կառավարությունը շրջաբերական ուղարկեց Օսմանյան կայսրությունում գտնվող բոլոր դեսպանություններին և հյուպատոսություններին՝ հայերին ներկայացնելով՝ որպես կասկածելի տարրեր։ Օգոստոսից, երբ նրանք մտան պատերազմի մեջ, շրջաբերականներ ուղարկվեցին Օսմանյան կայսրության տարածքով մեկ այն մասին, որ հայերը կասկածելի տարրեր են համարվում, և որ նրանց յուրաքանչյուր շարժում պետք է հետևել և վերահսկել: Մտավախությունը, որ ինչ-որ բան է լինելու, նրանց գլխում եղել է արդեն բարեփոխումների համաձայնագրի ստորագրման շրջանում»,- նշել է պատմաբանը՝ նաև ընդգծելով՝ Օսմանյան կայսրությունն ուզում էր կանխել հայկական անկախ պետության ստեղծումը։ |
«Մնացողն ու կռիվ տվողն է հաղթել ու պահել այն, ինչ այսօր մեզ է հասել». Վլադիմիր Մարտիրոսյան
7302:18«Հարևանների հետ նորմալ հարաբերությունների համար պետք է լինել ինքնիշխան, ոչ թե ստրուկ»․ Նաիրա Կարապետյան (լուսանկար)
19400:24«Օսմանյան փաստաթղթերի հիման վրա կարելի է պնդել՝ Օսմանյան կառավարությունը միտումնավոր բնաջնջել է հայ բնակչությանը»․ Թաներ Աքչամ (տեսանյութ)
18100:03«Հայաստանը քաղաքական «Բաբելոն» է, 100-ից ավելի կուսակցություն կա»․ Տիգրան Աթանեսյան
125Երեկ, 23:36«Երեկվա երթը ցասման, Ցեղասպանության ճանաչման, հատուցման պահանջի երթ էր ու Արարատի երթ»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
125Երեկ, 23:00«Մեր ինքնիշխանության և ապագայի միակ ճանապարհն արդիականացումն է՝ բոլոր ոլորտներում»․ Արման Բաբաջանյան
136Երեկ, 22:30«Ինչո՞ւ են հրաժարվում, որ իրենք են Նիկոլին իշխանության բերել»․ Ոսկան Սարգսյան
248Երեկ, 22:06«ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է ուղերձը՝ Հայոց ցեղասպանություն տերմինը դարձնելով Հայկական ջարդեր». Մեսրոպ Առաքելյան (լուսանկար)
173Երեկ, 21:42