«Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի ժամանակավորապես տարածք զիջել ՌԴ-ին՝ հանուն խաղաղության»․ Կլիչկո

Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի ժամանակավորապես որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում կարծիք է հայտել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Այս պահին շատ խոսակցություններ են ընթանում հակամարտության հնարավոր լուծումների շուրջ։ Տարբերակներից մեկը տարածքների զիջումն է։ Դա արդար չէ։ Բայց հանուն խաղաղության, ժամանակավոր խաղաղության, միգուցե դա կարող է լուծում լինել՝ ժամանակավոր լուծում», ասել է Կլիչկոն՝ հավելելով, որ ուկրաինացիները երբեք չեն ընդունի Ռուսաստանի օկուպացիան։
Կլիչկոյի հայտարարությունները հնչել են ապրիլի 24-ին Կիևի վրա ռուսական հրթիռների և ԱԹՍ-ների հարձակման ֆոնին, որի հետևանքով, վերջրին տվյալներով, 12 մարդ է զոհվել, գրեթե 90-ը՝ վիրավորվել։
Կլիչկոն առաջին բարձրաստիճան պաշտոնյան է Ուկրաինայում, ով խոսեց ժամանակավոր տարածքային զիջումների մասին։
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան ԱՄՆ-ից կամ այլ գործընկերներից պաշտոնական առաջարկներ չի ստացել՝ կապված ՌԴ-ի հետ բանակցությունների շրջանակներում տարածքային զիջումների հետ։ Զելենսկին բազմիցս հայտարարել էր, որ Կիևը չի ճանաչի օկուպացված տարածքները որպես ռուսական։

Ադրբեջանն աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. #Ynet
19920:21
«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի
16216:54
Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
21410:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
13510:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
14109:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
16902:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
17901:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
33500:24