«Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը»․ Ադամ Շիֆ

ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն քննադատելով Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը։
«Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման և ճշմարտությունը խոսողներին լռեցնելու երկարատև և վտանգավոր արշավ իրականացնել։ Ադրբեջանը կրկնել է հարյուրամյա վաղեմության գործողությունները և Թուրքիայի աջակցությամբ հարձակվել Արցախի վրա 2020 թվականին, շրջափակել այն գրեթե տասը ամսով ՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերից։ 2023 թվականին Ալիևի ռեժիմը լիովին օգտվեց այդ իրավիճակից, երբ Արցախի բնիկ հայ բնակչությունը սիստեմատիկ կերպով սովամահ էր լինում, և իրականացրեց էթնիկ զտումներ նրանց նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Շիֆը։
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ներկայում էլ շարունակում են սպառնալ հայ ժողովրդին։
«Միայն այն դեպքում, երբ Ցեղասպանությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից, իսկ հայ համայնքին սպառնացող շարունակական վտանգները վերացվեն, մենք կարող ենք իսկապես ասել, որ հարգել ենք հարյուր տասը տարի առաջ զոհվածների հիշատակը և կանգնած ենք նրանց կողքին, որոնք այսօր էլ պահպանում են այդ հիշողությունները»,- ասել է Շիֆը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին՝ Ադամ Շիֆն ասել է, որ Թրամփը նահանջել է Հայոց ցեղասպանության ճանաչումից և դավաճանել նրանց հիշատակին, ովքեր զոհվել են։ Նրա խոսքով՝ դա կարող է գոհացնել թուրք բռնապետին, բայց դա խորը նահանջ է արդարադատությունից և մարդու իրավունքներից։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36