«Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը». Թրամփի ուղերձը Հայոց ցեղասպանության օրվա առիթով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ. «Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնի հիշատակը և հարգում այն հրաշալի հոգիների հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի վատթարագույն աղետներից մեկում: 1915 թվականից սկսած մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին և մահացան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար:
Ամեն տարի ապրիլի 24-ին մենք անդրադառնում ենք ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր և հարատև կապերին։ Մենք հպարտ ենք Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը հիմնադրվել է 1915թ-ին, և որը կարևոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կամ կամավոր օգնել են իրենց տներից վտարված հայերին:
Այս օրը մենք վկայում ենք ողբերգության դեմ հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին: Մենք բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր բերել են իրենց հարուստ մշակույթը մեր ափեր և այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրի համար, այդ թվում՝ պարգևների արժանացած զինվորներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ:
Քանի որ մենք հարգում ենք զոհերի հիշատակը, իմ վարչակազմը հավատարիմ է մնում կրոնական ազատության պաշտպանությանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը և տարածաշրջանային կայունության պահպանմանը, շարունակելով ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
213Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
31730.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
48728.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
50628.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
51327.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
46027.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
39127.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39827.10.2026, 10:12