Մոսկվայի մարզում պայթյունի հետևանքով ռուս բարձրաստիճան զինվորական է զոհվել

Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՌԴ ԶՈՒ բարձրաստիճան զինվորական է զոհվել, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը», - ասել է նա։
«Բալաշիխայում՝ Նեստերով փողոցի 2-րդ տան մոտակայքում, պայթել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա։ Ըստ առկա տեղեկությունների, գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք», հավելել է Պետրենկոն։
Իրավապահները քրեական գործ են հարուցել՝ սպանության և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառության հոդվածներով։
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ Մոսկալիկն անցնում էր մեքենայի կողքով, որի վրա տեղադրված էր պայթուցիկ սարքը:
Հաղորդվում է, որ մեքենան Մոսկալիկին չէր պատկանում, այն նրա տան բակում է հայտնվել ընդամենը մի քանի օր առաջ:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
16016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
16315:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
16315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10314:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
17314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9014:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17312:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12309:36