Օմանում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը

Օմանում ավարտվել է ԱՄՆ-Իրան միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը․ հաղորդում է ISNA պետական լրատվական գործակալությունը։
Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի միջև խորհրդակցություններ, ինչպես նաև երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը:
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը բանակցությունները որակել է որպես կառուցողական և հանգիստ, և շնորհակալություն հայտնել Օմանի արտգործնախարարին՝ իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման գործում ներդրած ջանքերի համար։
Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, իսկ բարձր մակարդակի հանդիպումը նախատեսված է մայիսի 3-ին․ հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։
Ապրիլի 19-ին Հռոմում տեղի էր ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ։ Քննարկվել էր խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման հարցը:


«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Փաշինյանի օրոք շանս չունի վերադառնալու»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
4111:36
«Եթե որևէ մեկը զբաղվում է կոռուպցիոն գործունեությամբ, պետք է վրա հասնի պատասխանատվությունը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5211:24
«Այս իշխանությունները, իրոք, թող չգան Եռաբլուր»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
5511:12
«Օտարածինն իրենք են՝ ոտքից գլուխ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6811:00
«ՀՀ իշխանություններն այս հարցում ևս ստում են»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
6810:48
«Դուք խորշո՞ւմ եք ինձ հետ հանդիպումից». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
6610:42
«Նիկոլական պրոպագանդային խնդրում եմ կողմնորոշվել»․ Լևոն Զուրաբյան
7510:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
8810:06