«Հրադադարը չպետք է մի քանի օրով լինի»․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է աշխատել բոլոր գործընկերների հետ՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և մանիպուլյացիայի է ենթարկում աշխարհին՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ քառօրյա հրադադարի մասին հայտարարությանը։
«Սա մանիպուլյացիայի հերթական փորձն է. ինչ-ինչ պատճառներով բոլորը պետք է սպասեն մինչև մայիսի 8-ը և միայն այդ դեպքում դադարեցնեն կրակը, որպեսզի շքերթի ժամանակ Պուտինի համար լռություն ապահովեն»,- ասել է Զելենսկին։
«Մենք կարևորում ենք մարդկային կյանքերը, այլ ոչ թե շքերթները։ Ահա թե ինչու ենք կարծում, և աշխարհն է այդպես կարծում, որ մայիսի 8-ին սպասելու կարիք չկա։ Կրակը պետք է դադարի ոչ թե մի քանի օրով, այլ պետք է լինի անհապաղ, լիակատար և անվերապահ՝ առնվազն 30 օրով, որպեսզի այն երաշխավորված և հուսալի լինի»,- հայտարարել է Զելենսկին։
Նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար էր հայտարարել, որը կտևի մայիսի 7-ից մինչև մայիսի 11-ը։ Պուտինն ուկրաինական կողմին կոչ էր արել «հետևել այս օրինակին»։

«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
7611:13
«Քաղաքական ուժերը իհարկե պետք է դրսևորեն նաև իսկապես կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
7310:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
8009:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
8409:24
«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
8809:12
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
21502:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
12201:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
14000:36