«Գազայում թերսնման պատճառով ավելի քան 65 000 երեխա է հոսպիտալացվել». #AlMasirah

Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում ավելի քան 65,000 երեխա հոսպիտալացման կարիք է ունեցել՝ ծանր թերսնման պատճառով։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությանը։
Հեռուստաալիքը հայտնում է, որ ամեն օր սովից տառապող 1.1 միլիոն պաղեստինցի երեխաներից և դեռահասներից ավելի քան 65,000-ը հոսպիտալացվել են՝ սուր թերսնման պատճառով։
Ավելի վաղ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունն (UNRWA) ուշադրություն էր հրավիրել Գազայի հատվածում ստեղծված ծանր իրավիճակի վրա՝ պայմանավորված Իսրայելի կողմից մարտի 2-ից ուժի մեջ մտած մարդասիրական օգնության մատակարարման արգելքով։
«Անկլավում սովը տարածվում է և խորանում, այն միտումնավոր է և մարդածին։ Գազան վերածվել է հուսահատության վայրի»,- X-ում գրել է UNRWA-ի հանձնակատար գեներալ Ֆիլիպ Լազարինին։
Մարտի 2-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր Գազայի հատված մարդասիրական օգնությունը դադարեցնելու և բոլոր անցակետերը փակելու մասին։
Իսրայելական կողմի պնդմամբ՝ սա արվել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման կողմից ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ անկլավում հրադադարի ռեժիմը երկարաձգելու առաջարկը չընդունելու պատճառով։

Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
1317:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
5616:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
10216:02
Ֆրանսիական ավագ դպրոցների աշակերտների միությունը կոչ է արել շրջափակել լիցեյները
8915:55
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
5215:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5915:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
7015:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
7415:00