Իրանը դատապարտել է միջուկային հարցով բանակցություններից առաջ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը՝ նոր պատժամիջոցներ սահմանել Իսլամական Հանրապետության նկատմամբ՝ երկու երկրների միջև միջուկային բանակցությունների հերթական փուլից ընդամենը օրեր առաջ։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանում իրանական նավթի վաճառքով զբաղվող յոթ ընկերությունների նկատմամբ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ «Քանի դեռ Իրանը փորձում է նավթային և նավթաքիմիական եկամուտներ ստանալ իր ապակայունացնող գործունեությունը ֆինանսավորելու, ահաբեկչական գործունեությանն ու միջնորդավորված ուժերին աջակցելու համար, Միացյալ Նահանգները քայլեր կձեռնարկի՝ պատասխանատվության ենթարկելու ինչպես Իրանին, այնպես էլ պատժամիջոցներից խուսափելու մեջ ներգրավված նրա բոլոր գործընկերներին»։
Պատժամիջոցները սահմանվել են շաբաթ օրը Հռոմում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլից առաջ, որտեղ Թեհրանը ձգտում է մեղմացնել պատժամիջոցները՝ իր միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ պատժամիջոցները «զարգացող երկրների միջև բարեկամական և իրավական հարաբերությունները տնտեսական ահաբեկչության միջոցով խաթարելու» ԱՄՆ-ի ջանքերի մի մասն են, ինչը «դիվանագիտության ուղին առաջ մղելու հարցում նրանց բարի կամքի ու լրջության բացակայության հստակ ապացույցն է»։

«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4219:54
«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3719:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4518:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
9118:12
«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
6117:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
7917:12
«Եկել ենք մի կետի, երբ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
6317:00
«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
6216:42