«Մենք այժմ ունենք Վատիկանի պատմական հանդիպման առաջին արդյունքը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի հետ հանքանյութերի արդյունահանման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը անվանել է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի արդյունք։
«Իրականում մենք այժմ ունենք Վատիկանի հանդիպման առաջին արդյունքը, ինչը այն դարձնում է իսկապես պատմական: Մենք անհամբեր սպասում ենք մեր զրույցի մյուս արդյունքներին»,- ասել է Զելենսկին իր երեկոյան ելույթում:
«Եվ կրկին՝ շնորհակալություն մեր թիմերին՝ ուկրաինական և ամերիկյան։ Համաձայնագրի վրա աշխատանքն իսկապես պրոֆեսիոնալ էր, և չնայած բանակցությունները երբեմն դժվար էին, արդյունքը հզոր է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը զգալիորեն փոխվել է նախապատրաստման գործընթացում։ «Սա իսկապես իրավահավասար համաձայնագիր է, որը հնարավորություն է ստեղծում Ուկրաինայում ներդրումների համար՝ բավականին նշանակալի, և բացի այդ՝ նաև Ուկրաինայում արտադրության նշանակալի արդիականացման և, ինչը ոչ պակաս կարևոր է, մեր երկրում իրավաբանական գործունեության արդիականացման համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը կուղարկվի Գերագույն ռադա՝ վավերացման համար։ «Մենք շահագրգռված ենք ապահովելու, որ համաձայնագրի հետ կապված որևէ ուշացում չլինի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն երեկ երեկոյան հայտարարեց, որ փաստաթուղթը վերջապես ստորագրվել է։ Կիևի և Վաշինգթոնի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է համատեղ հիմնադրամի ստեղծում, որը կկառավարի Ուկրաինայում բնական պաշարների և այլ ակտիվների մշակումից ստացված եկամուտները։

«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան
4300:36
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
98Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
103Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
83Երեկ, 20:00
Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
98Երեկ, 18:12
«Մակրոնների ժողովրդավար դիմակների տակ թաքնված է անհանդուրժող բռնապետը»․ Սերգեյ Սարգսյան
105Երեկ, 16:06
«Կալանավայրում երբեմն իրականանում են երազանքներդ»․ Անդրանիկ Թևանյան
105Երեկ, 15:12
Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է
104Երեկ, 15:00