«Վատիկանում Զելենսկին ավելի շատ զենք է խնդրել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ իրենից հավելյալ զենք է խնդրել։ Այս մասին Թրամփը հայտնել է ճեպազրույցի ժամանակ։
«Նա (Զելենսկին) ասել է, որ իրեն ավելի շատ զենք է պետք։ Բայց այդ մասին նա խոսում է արդեն երեք տարի։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշել է Թրամփը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի հետ իր առանձնազրույցը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը շատ հիասթափված է Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածներից՝ էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված 30-օրյա հրադադարի հայտարարությունից հետո։
Թրամփը, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատել ապրիլի 26-ին Վատիկանում տեղի ունեցած իր հանդիպումը Զելենսկու հետ և նշել, որ նա «ավելի հանգիստ» է դարձել։
Հանդիպումից հետո Զելենսկին հայտնել էր, որ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հետ կապված հարցեր։ Նա նշել էր, որ զրույցն արդյունավետ էր և հույս հայտնել երկարատև խաղաղության հասնելու հարցում։

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»
1009:24
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
3009:12
Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞․ «Հրապարակ»
3609:06
«ՔՊ-ականները նույնիսկ կյանքի և շախմատի օրենքներն են փոխել»․ Կարեն Հեքիմյան
11603:06
«Սրանք լոկ բառեր չեն, այլ տարածքային նկրտումներ ՀՀ-ի նկատմամբ»․ Թաթուլ Հակոբյան
12402:06
«Հանրությունը ստանում է ամենավտանգավոր ուղերձը, այն է՝ արտոնյալների համար բռնությունը լեգիտիմ է»․ Զառա Հովհաննիսյան
11601:06
«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14500:48
«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
11600:42