«Իսրայելը հարվածել է Դամասկոսին՝ ի պաշտպանություն դրուզների»․ Նեթանյահու

Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին՝ Սիրիայում դրուզների համայնքին սպառնացող վտանգը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է Ynet-ը։
«Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում։ Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա ուժերի տեղակայում Դամասկոսից հարավ և որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», - ասել է նա։
Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախկինում Դամասկոսի նոր իշխանություններին սպառնացել էր կոշտ միջոցներով, եթե սիրիացի դրուզների վրա հարձակումները չդադարեն։
Ավելի վաղ Դամասկոսի մոտակայքում գտնվող առավելապես դրուզներով բնակեցված Սահնայ քաղաքում բախումներ են տեղի ունեցել զինված խմբավորումների և դրուզների ինքնապաշտպանության մարտիկների միջև։
Դրուզներն արաբական էթնո-կրոնական խումբ են, որոնք ապրում են Լիբանանում, Սիրիայում, Իսրայելում և Հորդանանում։
Անցյալ տարվա վերջին Դամասկոսում իշխանափոխությունից ի վեր Իսրայելի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Սիրիայի դրուզներին պաշտպանելու իր հանձնառության մասին։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36