«Ուկրաինան չի գնա խաղաղության՝ ցանկացած գնով»․ Սիբիհան կարմիր գծեր է թվարկել

Ռուսաստանը, ինչպես և որևէ այլ երկիր, չունի և չի ունենա վետոյի իրավունք ՆԱՏՕ-ին անդամակցելու մեր ընտրության վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի ընդունի որևէ սահմանափակում Ուկրաինայի ինքնիշխանության, ներքին և արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ այն միությունների և դաշինքների ընտրության հարցում, որոնց երկիրը ձգտում է միանալ։
«Այո, մենք կարող ենք այժմ կոնսենսուս չունենալ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում, բայց մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել դրան հասնելու համար։ Սակայն Ռուսաստանը, ինչպես և որևէ այլ երկիր, չունի և չի ունենա վետոյի իրավունք մեր ընտրության վրա», - ընդգծել է Սիբիհան։
Նախարարի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է անվերապահորեն դադարեցնել կրակը։
«Ռուսաստանը չէ պատրաստ և ձգտում է պատերազմի։ Ուկրաինան չի գնա, այսպես կոչված, խաղաղության՝ ցանկացած գնով։ Խաղաղության պայմանների վերաբերյալ մեր երկրի հիմնարար դիրքորոշումները մնում են հստակ և անփոփոխ։ Նախ, մենք չենք համաձայնի որևէ ժամանակավորապես օկուպացված տարածք ճանաչել որպես ռուսական։ Երկրորդ, մենք չենք համաձայնի որևէ սահմանափակման՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերի թվաքանակի, կառուցվածքի և այլ բնութագրերի, պաշտպանական արդյունաբերության, դաշնակիցների ռազմական օգնության կամ մեր տարածքում նրանց զորքերի ներկայության վերաբերյալ հարցերում»,- նշել է Սիբիհան։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36