«Ուկրաինան չի կարողանա վերադառնալ 2014-ի սահմաններին»․ Ռուբիո

Ուկրաինան չի կարողանա վերադառնալ 2014 թվականի սահմաններին, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ խոսելով Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ կարգավորման հասնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերի մասին։
Ռուբիոն համոզված է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, Ռուսաստանը չի ստանձնի ամբողջ Ուկրաինայի վերահսկողությունը, և Ուկրաինան «չի կարողանա ռուսներին հետ շպրտել այն դիրքեր, որտեղ նրանք գտնվում էին 2014 թվականին»։
Պետքարտուղարի խոսքով՝ Թրամփը Սպիտակ տանն իր պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում «ջանքեր է գործադրել խաղաղության հասնելու համար», և այժմ կողմերն ավելի մոտ են համաձայնագրի կնքմանը։
«Առաջին անգամ (երեք տարի առաջ դա այդպես չէր) մենք տեսնում ենք, թե ինչ է պետք Ուկրաինային կանգնելու համար։ Մենք տեսնում ենք՝ ինչ է պետք ռուսներին կանգնելու համար։ Խնդիրն այն է, որ այս դիրքորոշումները դեռևս մի փոքր հեռու են միմյանցից», - ասել է Ռուբիոն։

«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
14710:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
7510:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7909:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
8209:00