«Իրանը չպետք է արգելի ԱՄՆ տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ»․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային տեսուչներին ստուգումներ անցկացնել իր բոլոր, այդ թվում՝ ռազմական միջուկային օբյեկտներում։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։
«Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ ոչ թե զենք, ապա չպետք է վախենա ստուգումներից, այդ թվում՝ ամերիկացի տեսուչների մասնակցությամբ։ Խաղաղ միջուկային ծրագրեր ունեցող երկրները չեն հարստացնում ուրան կամ չեն թաքցնում օբյեկտները», - ասել է Ռուբիոն՝ առաջարկելով մոդել, որի համաձայն Իրանը կներմուծի հարստացված ուրան ատոմակայանների համար։
Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգթոնը պատրաստ է Թեհրանին առաջարկել «խաղաղության ուղի և տնտեսական զարգացում՝ ահաբեկչությանը աջակցելուց, հեռահար հրթիռներ մշակելուց և ուրանը հարստացնելուց հրաժարվելու դիմաց»։
«Նախագահ Թրամփը պատերազմ չի ուզում, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա», - եզրափակել է Ռուբիոն։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36