«Զելենսկին մանրամասնել է՝ ինչ են խոսել Թրամփի հետ Վատիկանում». #Reuters

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողության ժամանակ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են հակաօդային պաշտպանության համակարգերի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնել է Reuters-ը:
Զելենսկու խոսքով՝ դա ԱՄՆ նախագահի հետ երբևէ ունեցած իր լավագույն հանդիպումն էր։
Զելենսկին հայտնել է, որ ինքը և Թրամփը համամիտ են այն հարցում, որ Կիևի և Մոսկվայի միջև 30-օրյա հրադադարն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ առաջին ճիշտ քայլն է։
Զելեսկու փոխանցմամբ՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հարցում Թրամփի պատասխանը «շատ կոշտ» է եղել։ Զելենսկին մանրամասներ չի հայտնել։
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրին՝ նշելով, որ այն փոխշահավետ է և Ուկրաինային թույլ կտա պաշտպանել ԱՄՆ ապագա ներդրումները, ինչպես նաև իր սեփական տարածքն ու ժողովրդին։
Համաձայնագրի անվտանգության բաղադրիչի առումով Զելենսկին ընդգծել է առավել արդյունավետ օդային պաշտպանության կարևորությունը, որը ՌԴ-ի հետ պատերազմի երեք տարիների ընթացքում Կիևի հիմնական պահանջն էր դաշնակիցներից:

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36