«Իսրայելի վրա հութիների հարձակումները որևէ կապ չունեն Իրանի հետ»․ Իրանի ԱԳՆ

807
Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ., 12:15
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի վրա հութիների հարձակումները որևէ կապ չունեն Իրանի հետ, դա հութիների «անկախ որոշումն» է։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումներն Իրանին վերագրելը «մոլորեցնող է և չի համապատասխանում իրականությանը»։
«Իրանը դատապարտում է Եմենի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակումները՝ դրանք համարելով ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում»,- ասված է Իրանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Նախօրեին հաղորդվել էր, որ Եմենի հութիները հարվածել էին Իսրայելի Բեն Հուրիոն միջազգային օդանավակայանին, որի հետևանքով 4 մարդ էր վիրավորվել։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Եմենի գործողությունների հետևում Իրանն է կանգնած։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36