Փոխհրաձգություն և հրետանային կրակ՝ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին

Մայիսի 8-ի գիշերը Պակիստանը չհրահրված հրետակոծություն է սկսել Ջամմուի և Քաշմիրի տարածքում։ Այս մասին հայտարարել են Հնդկաստանի զինված ուժերը։
«Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Պակիստանի զինված ուժերը չհրահրված հրաձգություն են սկսել և հրետանային կրակ բացել Ջամմուի և Քաշմիրի Կուպվարա, Բարամուլլա, Ուրի և Ախնովա քաղաքների դիմաց գտնվող վերահսկողության գծի երկայնքով», - Հնդկակաստանի զինվորականների խոսքերն է մեջբերել ANI-ն։
Նշվում է, որ Հնդկաստանի ցամաքային ուժերը համաչափորեն են պատասխանել պակիստանյան հարձակմանը։
Միաժամանակ հաղորդվում է, որ Պակիստանի Լահոր քաղաքի Ուոլթոն օդանավակայանի մոտակայքում (Հնդկաստանի հետ սահմանին) մի շարք պայթյուններ են լսվել, Samaa հեռուստաալիքին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները։ Geo TV-ն նույնպես հայտնել է Լահորի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Հաղորդվում է, որ օդանավակայանի մոտակայքում հնդկական հետախուզական անօդաչու թռչող սարք է խոցվել։
Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը սրվեց Ջամմու և Քաշմիր շրջաններում զբոսաշրջիկների վրա ահաբեկչական խմբի հարձակումից հետո։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր առնվազն 27 մարդ։ Տեղի ունեցածի մեջ Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36