Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են հրադադարի խախտման մեջ

Պուտինի «արարողակարգային հրադադարը» ֆարս էր, հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան։
«Մեր տվյալներով, հակառակ Պուտինի հայտարարություններին, ռուսական զորքերը շարունակում են հարձակվել առաջնագծի ողջ երկայնքով», - X սոցիալական ցանցում գրել է Սիբիհան։
Նրա խոսքով՝ կեսգիշերից մինչև կեսօր «Ռուսաստանը 734 անգամ խախտել է հրադադարը և իրականացրել 63 հարձակողական գործողություն, որոնցից 23-ը դեռևս շարունակվում են»։
Մինչդեռ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 8-ի, ժամը 00:00-ի դրությամբ ռուսական զորքերի բոլոր խմբավորումները լիովին դադարեցրել են մարտական գործողությունները։
«Ռուսաստանի զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը՝ չիրականացնելով օդային, հրթիռային կամ հրետանային հարվածներ։ Հակառակ հրադադարի ռեժիմի հայտարարմանը՝ Ուկրաինայի զինված ուժերը չեն դադարեցրել Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողությունները, ավելին, երկու անգամ փորձել են ճեղքել Ռուսաստանի պետական սահմանը Կուրսկի մարզում, ինչպես նաև հարձակումներ են գործել ԴԺՀ-ի Ձերժինսկու շրջանում», - հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36