Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի 25 ԱԹՍ խոցելու մասին

Պակիստանի զինված ուժերը խոցել են իսրայելական արտադրության 25 Harop անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Պակիստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Մամուլի հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ ԱԹՍ-ներն արձակվել են Հնդկաստանի տարածքից՝ մայիսի 7-ի գիշերը ռազմական գործողության սկզբից ի վեր։
Հաղորդվում է, որ ԱԹՍ-ներից մեկի հարվածի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, ևս մեկը՝ վիրավորվել, հաղորդվաում է նաև հինգ հնդկական կործանիչների և մի քանի ռազմական դիրքերի ոչնչացման մասին։
Հնդկական ANI News-ի տվյալներով՝ երկրի բանակը հարձակվում է Պակիստանի ՀՕՊ համակարգերի վրա՝ օգտագործելով Harpy ԱԹՍ-ներ (Harop-ի ավելի հին տարբերակը): Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է Պակիստանի վրա առավոտյան հարձակումները՝ դրանք անվանելով մայիսի 8-ի գիշերը թշնամու հարվածներին ի պատասխան միջոցներ։

Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
15016:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
15415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
15215:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
9914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
16514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
8814:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
16912:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
12109:36