Մերցը և Թրամփը պայմանավորվել են համագործակցել Ուկրաինայի հարցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սերտորեն համագործակցել ուկրաինական հակամարտությունն ավարտին հասցնելու հարցում, հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։
«Թրամփը նշել է, որ վճռականորեն կաջակցի Գերմանիայի ջանքերին՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և եվրոպական այլ գործընկերների հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար: Միևնույն ժամանակ, նախագահ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Մերցը համաձայնության եկան, որ երկու երկրների միջև առևտրային տարաձայնությունները պետք է լուծվեն հնարավորինս շուտ»,- ասվում է հայտարարության մեջ։
Թրամփը շնորհավորել է Մերցին՝ կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նրանք պայմանավորվել են անմիջական կարծիքներ փոխանակել և հայտարարել են ԱՄՆ և Գերմանիա փոխադարձ այցելություններ կատարելու մտադրության մասին։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48