«ՌԴ-ի վրա արևմտյան որևէ երկրի հարձակման դեպքում ԿԺԴՀ-ն անմիջապես կարձագանքի». Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին՝ ԱՄՆ-ի կամ արևմտյան որևէ երկրի՝ ՌԴ-ի վրա հարձակման դեպքում։ Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն անմիջապես կարձագանքի դաշնակից պետության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի։
«Եթե ԱՄՆ-ի և Արևմուտքի կամակատարները չհրաժարվեն մեր եղբայրական Ռուսաստանի վրա ռազմական հարձակման մասին իրենց վտանգավոր մտքերից և հարձակում իրականացնեն, ապա ես առանց վարանելու հրաման կտամ օգտագործել ԿԺԴՀ զինված ուժերը՝ թշնամիների հարձակումը հետ մղելու համար», - ասել է Կիմ Չեն Ընը։
Նա ընդգծել է, որ գործողությունները կիրականացվեն Փհենյանի և Մոսկվայի միջև կնքված երկկողմ համաձայնագրի շրջանակներում։
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ստորագրվել էր 2024 թվականի հունիսին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Փհենյան այցի ժամանակ։ Համաձայնագիրը նաև նախատեսում է ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի վրա հարձակման դեպքում։
Կիմ Չեն Ընը հավելել է, որ Կուրսկի շրջանում, ուկրաինական ուժերի ներխուժումից հետո, «կորեացի ժողովրդի լավագույն որդիները» ուս ուսի կռվել են ռուսական բանակի կողքին։ Նրանք «արյամբ ապացուցեցին երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրությունը և ցուցաբերեցին ամուր ռազմական բարեկամություն»։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48