«Մոսկվայի վրա ճնշում գործադրելն անօգուտ է». Պեսկովը՝ 30-օրյա հրադադարի առաջարկի մասին

Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը, այս հարցում ցանկացած ճնշում անօգուտ է։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը»,- ասել է Կրեմլի խոսնակը:
«Ռուսաստանը դիմադրում է ցանկացած ճնշման։ Մենք բաց ենք երկխոսության համար, մենք բաց ենք Ուկրաինայում հակամարտությունը լուծելու փորձերի համար։ Բայց մեզ վրա ճնշում գործադրելու փորձերը միանգամայն անօգուտ են»,- հավելել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Եվրոպան «բացահայտ դիմակայության մեջ է Մոսկվայի հետ: «Ռուսաստանի նախագահն ընդհանուր առմամբ աջակցում է հրադադարի գաղափարին, սակայն կան շատ հարցեր, որոնք դեռ պատասխաններ են պահանջում», ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանդիպում էր ունեցել եվրոպական մի քանի երկրների առաջնորդների հետ: Հանդիպման արդյունքում Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակվել էր համատեղ հայտարարություն, որտեղ ՌԴ-ին կոչ էր արվում համաձայնել 30-օրյա լիարժեք և անվերապահ հրադադարին:

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48