Պակիստանի վարչապետն ուղերձով դիմել է իր ժողովրդին

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ժողովրդին ուղղված երեկոյան ուղերձում զգուշացրել է, որ իր երկիրն ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար, եթե «որևէ մեկը կասկածի տակ դնի նրա անկախությունը»։
Շեհբազը հայտարարել է, որ իր կառավարությունը կպահանջի հետաքննություն անցկացնել տարածաշրջանում ճգնաժամի հանգեցրած պատճառների վերաբերյալ և չի հանդուրժի Պակիստանի դեմ «անհիմն մեղադրանքներ» հնչեցնելը։
Շարիֆը հիշեցրել է, որ հենց Պակիստանն էր հարձակման ենթարկվել, որի արդյունքում «մզկիթներ են ոչնչացվել և անմեղ մարդիկ են զոհվել»։
«Մենք հետևեցինք մեր սկզբունքներին և հասանք հաջողության, մենք հաջողության ենք հասել, հաղթել ենք», - ասել է Շարիֆը՝ պարզաբանելով պակիստանյան բանակի գործողությունները։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիկրամ Միսրին, իր հերթին, ասել է, որ Պակիստանը վերջին մի քանի ժամերի ընթացքում բազմիցս խախտել է ավելի վաղ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը։
Միսրին զգուշացրել է, որ հնդկական ուժերը պատրաստ են «համարժեք պատասխան տալ» և կոչ է արել Պակիստանին՝ վերացնել համաձայնագրի խախտումները։
Պակիստանը դեռևս չի արձագանքել Միսրիի հայտարարությանը։
Վերջին ժամերին դեպքի վայրում գտնվող BBC-ի թղթակիցները հայտնել են, որ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում պայթյունի ձայներ են լսվել։

«Սահմանի մասին վերջնական որոշումները նկարագրված են լինելու երկկողմ համաձայնագրով, որը ստանալու է օրենքի ուժ»․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
1119:54
«Ո՞ւր են այն համաձայնագրերը, որոնք պետք է ներկայացված լինեին ԱԺ վավերացմանը․ ինչքանո՞վ է ձեր գործունեությունն օրինական»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
919:48
«Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, դա Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4619:18
«Պատկերացրեք՝ տրուբա, որ անցնում է տան միջով․ երկաթուղին, ինչպես և տրուբեն, պիտի մի տեղից գա, մի տեղ գնա»․ Արարատ Միրզոյանը TRIPP-ի մասին (տեսանյութ)
5419:00
«Վերադարձված գումարները դեպոզիտ կդրվեն, տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6118:30
«Գնում ես, գնում ես, չուկ-չակ-չարակ-չակ, ու պրծնում ա ճանապարհը․ մեր խնդիրն էն ա, որ ճանապարհը շարունակվի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6018:12
«Եկե՛ք Վենեսուելան դարձնենք ԱՄՆ-ի 51-րդ նահանգը». Թրամփ (տեսանյութ)
13417:49
«Ասում են՝ գնացեք դիմեք երրորդ երկրի․ դիմել ենք, չի ստացվում»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
7217:12