«Հնդկաստանը Պակիստանի հետ կբանակցի միայն զինվորականների մակարդակով»․ #HindustanTimes

Հնդկաստանը Պակիստանի հետ կբանակցի միայն ռազմական մակարդակով, քաղաքական շփումներ չեն լինի։ Այս մասին հաղորդում է «Hindustan Times» թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Մենք ի սկզբանե այն կարծիքին էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև միակ բանակցությունները, որոնք տեղի կունենան, կլինեն ռազմական հրամանատարների միջև, անմիջականորեն քաղաքական բանակցություններ չեն լինի»,- նշել են աղբյուրները՝ հաստատելով, որ Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի ու նրանց պակիստանցի գործընկերների միջև որևէ շփում չի եղել։
Բացի այդ, պաշտոնական Նյու Դելին կարծում է, որ Քաշմիրի հարցում Իսլամաբադի հետ քննարկելու ոչինչ չկա, բացի Պակիստանի կողմից «անօրինականորեն օկուպացված» տարածքները Հնդկաստանին վերադարձնելուց, և այս թեմայի շուրջ քննարկումները պետք է անցկացվեն առանց միջնորդների:

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48