Թիթեղի հարվածից վնասվածք ստացած ծննդկանը մանրամասներ է պատմում

Ինչպես հայտնել էինք՝ կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով որովայնը: Հարազատներն կնոջն անմիջապես ծննդատուն էին տեղափոխել:
«Քամու ժամանակ դուրս եկա, որպեսզի երեխայիս տուն կանչեմ։ Բայց երեխային չհասա։ Քամին մեր տան տանիքից մեծ ազբեստի թիթեղ պոկեց, ինձ վնասեց, պատռվածք ստացա, սկսեց արյունահոսություն»,- լրագրողներին պատմեց 23-ամյա Ռուզաննա Հարությունյանը։ Նրա խոսքով հույս չի ունեցել, որ ինքն ու բալիկը կփրկվեն, երեխան ծնվել է ճակատի վնասվածքով՝ 5 սմ երկարությամբ վերքով․ «Այս ամենը հրաշք է, Աստծո հրաշք»,- ասաց նա՝ հայտնելով, որ երեխային դեռ միայն լուսանկարներով է տեսել։ «Շնորհիվ բժշկական թիմի և՛ բալիկը, և՛ ես հիմա լավ ենք։ Երեխայիս դեռ չեմ տեսել, միայն նկարը։ Սպասում եմ մեր հանդիպմանը՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Երեխայի վիճակը կայուն է, բավարար, կերակրում են արհեստական կերով»,- ասաց նա։
«Էրեբունի» ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ իր 45-ամյա պրակտիկայում նման դեպք չէր տեսել․ «Կարծեք բարձրյալի հրաշքը լինի, որ կինն ու նորածինը փրկվել են»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Մի գյուղում, որտեղ 740 նիկոլական կա, թութը չեն կարողանում արտահանել, թափում են»․ Արամ Գևորգյան
115Երեկ, 17:30
«Մակրոնի կնիկը ջեմի համար մի 5 կիլո ծիրան էր ուզել»․ Ռուբեն Մխիթարյան
102Երեկ, 16:24
«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն լեգիտիմ չեն»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
80Երեկ, 15:12
«Երամակները և նախիրները՝ միջպետական ճանապարհին»․ Ոսկան Սարգսյան
86Երեկ, 12:06
«Վաղը ակտիվ ցիկլոնի ներթափանցում է սպասվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
89Երեկ, 10:42
«Ձայն ուտելը քիչ ա, պետք ա մարսել»․ Մհեր Մկրտչյան
82Երեկ, 09:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
71Երեկ, 08:24
«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
115Երեկ, 00:42