Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցություններին մասնակցող պատվիրակության կազմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ-ն ներկայացնող պատվիրակության կազմը։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի կողմից։
Բանակցային խմբի կազմում կլինեն Վլադիմիր Մեդինսկին՝ Ռուսաստանի նախագահի օգնական (պատվիրակության ղեկավար), Միխայիլ Գալուզինը՝ ԱԳ փոխնախարար, Իգոր Կոստյուկովը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, Ալեքսանդր Ֆոմինը՝ Պաշտպանության փոխնախարար:
Ուկրաինան դեռևս չի հրապարակել իր պատվիրակության կազմը, սակայն, ըստ «Radio NV»-ի, երկիրը կներկայացնեն պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, նախագահի դիվանագիտական խորհրդական Իգոր Ժովկվան և ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։ Զելենսկին արդեն մեկնել է Անկարա։
Ստամբուլում բանակցությունները նախատեսված են Թուրքիայի նախագահի աշխատակազմի աշխատանքային գրասենյակում՝ Երևանի ժամանակով ժամը 11․00-ին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն Անկարայում. ըստ երևույթին, Էրդողանը չի պլանավորում հանդիպել ռուսական պատվիրակության հետ։
Բանակցություններին կարող են մասնակցել նաև ԱՄՆ պաշտոնյաներ, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել Ուկրանայում հակամարտության կարգավորման շուրջ։
Զելենսկու գրասենյակից հայտնել էին, որ նախագահը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք բանակցություններին, եթե Պուտինն անձամբ ներկա չլինի։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48