Ստամբուլում սպասվում է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փորձը

Այսօր Ստամբուլում սպասվում է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փորձը։ Ռուսական պատվիրակությունը հայտարարել է, որ ուկրաինական կողմին կսպասի Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 11:00)։
Բանակցությունները պետք է սկսվեին մայիսի 15-ին՝ նույն ժամին։ Սակայն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, դրանց մեկնարկը հետաձգվել է մինչև օրվա երկրորդ կեսը, ապա բազմիցս տեղափոխվել։
Ժամը 12:00-ին Զելենսկին ժամանել էր Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպման և հայտարարել, որ Ռուսաստանի հետ բանակցություններին Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի միայն Թուրքիայի նախագահի հետ երկխոսությունն ավարտելուց հետո։
WSJ-ն, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, գրել է. «Կիևը Ստամբուլում պատրաստ է քննարկել միայն 30-օրյա հրադադարի հարցը՝ առանց նախապայմանների»:
Ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ընդգծել էին, որ Մոսկվան պատրաստ է «լուրջ մասնագիտական աշխատանքի»՝ միտված «հակամարտության արմատական պատճառների» վերացմանը։
Ժամը 21:30-ին հայտնի դարձավ, որ Զելենսկու գրասենյակը հաստատել է ուկրաինական պատվիրակության կազմը՝ ընդհանուր առմամբ 12 մարդ, որը գլխավորում է պաշտպանության նախարար Ումերովը։
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հաստատել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի մասնակցությունը բանակցություններին։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնը մեծ ակնկալիքներ չունի, բայց բանակցությունների արդյունքների հիման վրա կորոշի՝ կկայանա՞ արդյոք Թրամփի և Պուտինի հանդիպումը։
Ավելի ուշ Թրամփն ինքը հայտարարել էր, որ կարգավորումն անհնար է առանց Պուտինի հետ իր զրույցի։

«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
019:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
5418:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
6518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
11618:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
5817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
6617:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
8017:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
7016:48