Ռուբիոն և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Ռուբիոն ընդգծել է Վաշինգթոնի պատրաստակամությունը՝ շարունակել նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Նա ողջունել է ռազմագերիների փոխանակման և հրադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների ներկայացման վերաբերյալ կողմերի համաձայնությունը։
Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շփումների շարունակման վերաբերյալ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը, իր հերթին, հայտնել է, որ Ռուբիոն ողջունել է գերիների փոխանակման համաձայնագիրը և «փոխանցել նախագահ Թրամփի՝ անհապաղ հրադադարի և բռնության դադարեցման վերաբերյալ հստակ ուղերձը»:
Հիշեցնենք՝ մայիսի 17-ին Ստամբուլում կայացել էին ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների ուղիղ բանակցությունները, որոնց արդյունքում կողմերը համաձայնության էին եկել, որ յուրաքանչյուր կողմ կներկայացնի հնարավոր հրադադարի իր տեսլականը հետագա քննարկման համար:

«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի
9616:54
Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
16010:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
10810:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
12109:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
15702:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
16701:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
30200:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
32100:04