Ավելի քան 150 զոհ՝ Գազայի հատվածում

Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով մայիսի 18-ից ի վեր զոհվել է առնվազն 151 մարդ։ Այս մասին հայտնել է քաթարական «Al Jazeera» հեռուստաալիքը։
Lրատվամիջոցի տվյալներով՝ նրանցից 70-ը զոհվել է Գազա քաղաքի և պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող տարածքների ռմբակոծության հետևանքով։
Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը կիրակի հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժմանը ջախջախելու նպատակով «Գեդեոնի կառքերը» գործողության վճռորոշ փուլ են մտել։
Գենդելմանի խոսքով՝ ցամաքային ուժերը խորանում են Գազայի հատվածում, թիրախային հարվածներ հասցնում ՀԱՄԱՍ-ի կառույցներին և գրավում կարևոր դիրքեր։ Անցած շաբաթվա ընթացքում անկլավում ինքնաթիռները հարվածներ են հասցրել հարյուրավոր թիրախների՝ ոչնչացնելով պահեստներ, թունելներ, ռազմական դիրքեր և ահաբեկիչների։

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36